«Հիմնարար հայագիտություն» էլեկտրոնային հանդեսի (հոդվածներին ներկայացվող պահանջներ)
Հեղինակները պարտավոր են հոդվածները (հայագիտական և հայագիտությանը առնչվող) համապատասխանեցնել «Հիմնարար հայագիտություն» հանդեսի ոճային հետեւյալ պահանջներին`
- Հոդվածները ներկայացնել անգլերեն, կից՝ հայերեն կամ ռուսերեն բնագիրը:
- Հոդվածները ընդունվում են առանց ծավալային սահմանափակման:
- Տառատեսակը` Times New Roman կամ Sylfaen
- Տեքստի տառաչափը` 12, ծանոթագրությունների տառաչափը` 10:
- Տեքստի միջտողային հեռավորությունը` 1,5, ծանոթագրություններինը` 1:
- Ծանոթագրությունների և նշվող աղբյուրների համար օգտագործել footnote:
- Ներկայացնել նաև հեղինակի գիտական աստիճանը, նշել աշխատանքի վայրը, պաշտոնը և e-mail հասցեն:
Հոդվածի կառուցվածքը՛
- Անվանումը:
- Հեղինակ(ներ)ի անուն(ներ)ը և համառոտ տեղեկատվություն աշխատանքի վայրի և գիտական աստիճանի մասին:
- Բանալի բառեր (5-7):
- Համառոտագիր (ոչ ավելի քան 100 բառ):
- Տեքստ:
- Օգտագործված գրականության ցանկ (ցանկում անհրաժեշտ է նշել միայն այն աշխատությունները, որոնք հղվում են տեքստում):
- Նկարներ:
- Աղյուսակներ:
Հեղինակների ուշադրությունն ենք հրավիրում հղումների հետևյալ համակարգի առանձնահատկությունների վրա և ակնկալում որպեսզի հոդվածների ներկայացման ժամանակ դրանք խստորեն պահպանվեն: Սույն համակարգի սկզբունքները չպահպանելու դեպքում պարբերականի խմբագրական խորհուրդը իրավունք է վերապահում հոդվածները չընդունել քննարկման (հղումների համակարգին կարող եք ծանոթանալ նաև՝ http://www.fundamentalarmenology.am կայքում):
Հոդվածի վերջում տալ օգտագործված գրականության և աղբյուրների ցանկ (ցանկը պետք է կազմել ըստ ստորև ներկայացվող սկզբունքների):
Մենագրություններ
Գրակ. ցանկում՝ Պողոսյան Պ. 2000, Հայաստանի հարևան երկրները, Երևան:
Տողատակերում հղումների դեպքում` Պողոսյան 2000: 12:
Համատեղ աշխատանքների դեպքում
Պողոսյան Պ. և Ա. Արմենյան 2000, Հայ-չինական հարաբերությունները, Երևան:
Տողատակերում հղումների դեպքում` Պողոսյան և Արմենյան 2010: 12:
Հոդված պարբերականից
Գրակ. ցանկում՝ Հովհաննիսյան Ա. 2012, Սիրիայի արտաքին քաղաքականությունը 2000-2010 թթ., Մերձավոր և Միջին Արևելքի երկրներ և ժողովուրդներ, հատ. 27, էջ 14-27:
Տողատակերում հղումների դեպքում` հղումների դեպքում` Հովհաննիսյան 2012: 18:
Անտիպ թեզ կամ ատենախոսություն
Գրակ. ցանկում՝ Արմենյան Ա. 1994, Իրան-Չինաստան առևտրատնտեսական համագործակցությունը 2000-2010թթ. (անտիպ թեկնածուական ատենախոսություն, Երևանի պետական համալսարան):
Ինտերնետային հոդվածներ և կայքեր
Գրակ. ցանկում՝ Արմենյան Ա. Թուրք-տաջիկական հարաբերությունները 1991-1994թթ., 12.05.2012, http://www.hurriyetdailynews.com/default.aspx?pageid=438&n=nato-warns-turkey-against-buying-chineserussian-
air-defense-systems-2011-07-25.
Ինտերնետային հղման դեպքում հոդվածի վերնագիրը և կայքի հասցեն պետք է նշվեն ամբողջությամբ և հնարավորության դեպքում նաև այն օրը, երբ վերջին անգամ այցելել եք այդ կայքը:
Հոդվածներ օրաթերթերից
Գրակ. ցանկում՝ Արմենյան Ա., ԻԻՀ նախագահը պաշտոնական այցով մեկնում է Երևան, «Առավոտ», հուլիսի 12, N 7, 2004:
Տողատակերում հղումների դեպքում` Արմենյան «Առավոտ», հուլիսի 12, N 7, 2004:
Գիտաժողովի զեկուցում կամ հոդված
Արմենյան Ա. 2005, Թուրք-չինական հարաբերությունները, Երիտասարդ արևելագետների միջազգային գիտաժողով, Երևան, 2005, հուլիսի 18-21 (նշել խմբագրի կամ խմբագիրների անունները), էջ.23-25:
Տողատակերում հղումների դեպքում` Արմենյան 2005: 23:
Նկար և աղյուսակ
Հոդվածում նկարներ, աղյուսակներ և քարտեզներ ընդգրկելու դեպքում դրանք պետք է ունենան առնվազն 300 խտություն (300 dpi):
Հոդվածները կարող եք ուղարկել հետևյալ էլ.հասցեին՝ rghazaryan@orient.sci.am
«Հիմնարար հայագիտություն» էլեկտրոնային հանդեսի խմբագրություն
Էլ. փոստ՝ aramkosyan@yahoo.com, rghazaryan@orient.sci.am
Հոդվածների ներկայացման գործընթացը
Հոդվածներն իրենց ավարտուն տեսքով (տեքստ, նկարներ, աղյուսակներ) ներկայացվում են գլխավոր խմբագրին կամ նրա տեղակալին տպագիր կամ էլեկտրոնային տեսքով: Հոդվածի նախնական քննարկման համար այն անհրաժեշտ է ներկայացնել PDF տարբերակով:
Հոդվածը անհրաժեշտ է ներկայացնել Unicode տառատեսակով (Times New Roman կամ Sylfaen):
Հոդվածը ստանալուց անմիջապես հետո հեղինակները կտեղեկացվեն այդ մասին, ինչպես նաև դրա հրատարակման նպատակահարմարության և գրախոսման հանձնելու մասին:
Գրախոսման գործընթացը
Հոդվածը ստանալուց հետո, եթե այն չի մերժվում, խմբագրությունն այն ուղարկում է համապատասխան մասնագետի' գրախոսման համար: Գրախոսը պարտավոր է մեկամսյա ժամկետում ներկայացնել իր կարծիքը ըստ գրախոսման ձևի (ձևը տես Գրախոսման ձևաչափը):
Գրախոսի դրական կարծիքի դեպքում հեղինակը տեղեկացվում է այդ մասին և, անհրաժեշտ փոփոխություններ կատարելուց հետո խմբագրություն ուղարկում հոդվածի վերջնական տարբերակը Word ֆայլով: